Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս պահին ինձ միայն գյուղատնտեսության նախարարությունում եմ պատկերացնում» (տեսանյութ)

Տնտեսություն
ignati-1

2017 թվականին գյուղատնտեսության նախարարությունը  կատարելագործելու է ոլորտի սուբսիդավորման ծրագրերը: Այսօր իր տարեվերջյան ամփոփման ժամանակ հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ու հավելեց, որ այսօր խնդիրը մեխանիզմների անբարվոք վիճակն է. «Մենք մի քանի մեխանիզմների տարբերակներ ունենք, թե ինչպես   կկատարենք այդ աշխատանքը: Գուցե կանխավճարը կսուբսիդավորենք, գուցե  տոկոսը»: Նախարարը անդրադարձավ պարարտանյութի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին. «Նախկինում ֆինանսավորվել է այդ ոլորտը: Հիմա, եթե այն բաց թողնենք, իհարկե շուկան ռիսկի մեջ կլինի, հնարավոր է ոչ մեկ չբերի: Բայց նախ կհամոզվենք, որ գարնանը գյուղացին առանց պարարտանյութի չի մնա»: Իգնատի Առաքելյանը կարեւորեց մասնավորի հոտ աշխատանքները ու տեղեկացրեց, որ եկող տարի նախարարությունը գործակցելու է նրանցից լավագույնների հետ. «Ուժեղագույն մասնավորների հետ համագործակցություն ենք ստեղծելու,  որպեսզի նրանք էլ դառնան լոկոմոտիվ մյուսների  համար»: Գյուղատնտեսության նախարարը անդրադառնալով անմշակ հողերին նշեց, որ կա խնդիր դրանք մշակված դարձնելու համար եւ կա արդեն հանձնարարականներ. «Բայց հողեր կան, որ չեն մշակվում, քանի որ  ոռոգում չունեն: Նախեւառաջ այդ խնդիրը պետք է լուծենք,  եթե դրանից հետո  մնան անմշակ հողեր, նոր կփորձենք հասկանալ, թե ինչու չի մշակվում, գուցեև ձեռք չի տալիս:  Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ  մասնավորին ձեռք տա մշակել անմշակ հողերը»: Անդրադառնալով «Վինար» ընկերության պարտքերին՝ Իգնատի Առաքելյանը նշեց, որ  ընկերության հետ պայմանավորվել են՝ իրենց ունեցած սպիրտը վաճառեն ու գյուղացուն այդ գումարը տան. «Բայց դա, իրականում, ուզում եմ ասել, որ  գյուղատնտեսության նախարարության գործը չի,  բայց մենք ասել ենք , որ պետք է լինենք գյուղացու կողքին ու աջակցենք նրանք: Դրա համար խառնվեցինք գործին ու դիմեցինք դատախազություն»,- նշեց նախարարն ու հավելեց, որ պետք է հասնել այնպիսի արդյունքի, որ մթերումից մեկ շաբաթ անց գյուղացին ստանա իր գումարը. «Դա չլսված բան է, որ մինչեւ մեկ տարի մնա պարտքը»: Հարցին, թե իրեն որտեղ է պատկերացնում Իգնատի Առաքելյանը խորհրդարանական ընտրություններից հետո նա պատասխանեց. «Ես այս պահին ինձ միայն գյուղատնտեսության նախարարությունում եմ պատկերացնում, բայց մյուս տարի   չգիտեմ ինչ կլինի»: Իսկ իր տարեվերջյան ասուլիսը «Արմենիա Վայն»  գործարանում  անցկացնելու փաստը նա բացատրեց. «Ես վատ բան չեմ տեսնում գովազդի մեջ, տարվա մեջ շատ տեղեր կարող ենք գնալ այսպես ու գովազդել: Այդպիսի նպատակ չեմ ունեցել, բայց ակամա գուցե գովազդ եղավ, բայց գովազդը վատ բան չէ»: