Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարեկ Դուրյան. Նոր տարվա ամենամեծ հրաշքը հույսն է (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-9

Մինչ քաղաքագետները, տնտեսագետներն ու պաշտոնյա այրերը ամփոփում են տարին, թատերական գործիչները ամանորյա եռուզեռի մեջ են: Գրողների միության շենքում գտնվող  «Բոհեմ» թատրոնում` «Ամանորը Նազարի մոտ» մանկական նոր ներկայացում է բեմադրել Նարեկ Դուրյանը: Ամանորի մանկական երաժշտական կատակերգություն՝ հայկական հեքիաթների մոտիվներով: «Կարող ենք սիրել Միկի Մաուսին, Թոմին ու Ջերիին, Մաշային և Արջին»,- ասում է ռեժիսորը, «բայց մենք էլ մեր հրաշալի հերոսներն ունենք: Սովետի ժամանակ Թումանյան փողոցում «Հեքիաթ» սրճարան կար, որի պատերը զարդարում էին մեր հեքիաթների հերոսները: Ներկայացման հերոսներին մարմնավորում են Նարեկ Դուրյանի ուսանողները: Հեղինակը, բեմադրիչը, երաժշտության և երգերի հեղինակը ինքը՝ Նարեկ Դուրյանն է: Ներկայացմանը փոքրիկները ոչ միայն դիտորդ են, այլև մասնակից: Փոքր տարիքում Նարեկ Դուրյանի համար Նոր տարին հրաշք էր,  հիմա նրա համար Նոր տարվա ամենամեծ հրաշքը՝ հույսն է: Ներկայացումները կխաղան դեկտեմբերի 25-30-ը, այնուհետև հունվարի 4-ից հետո: