Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ հարցերի վարչապետն ընդհանրապես չի անդրադառնում (տեսանյութ)

Քաղաքականություն
heriqnaz-Tigranyan-nkar

Վարչապետ Կարեն Կարապետյանն անցած 100 օրում չի անդրադարձել ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, ազատ և արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությանը։ Սա արձանագրել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը։ Իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը մեկնաբանում է. «Նկատել ենք, որ դրանք վարչապետն օրակարգային թեմաներ չի դարձնում։ Եթե եղել են հարցադրումներ, ասել է, որ այո, արդարադատության համակարգն ունի բարեփոխման կարիք։ Բայց, ոչ ուղին, ոչ ճանապարհը, ոչ ելքերը որևէ կերպով չեն ցուցադրվել»։ Հասկանալի չէ նաև, թե ինչ չափանիշներից ելնելով են նշանակվել կառավարության նոր անդամները։ «Ինչու որոշեցին, որ սա լավագույնն է ոլորտը կառավարելու համար։ Նույն Առողջապահության նախարարի պարագայում եղավ երկու հարցազրույց և նա հայտնվեց մամուլի սկանդալային էջերում։ Նույնիսկ վարչապետը խոստովանեց, որ նախարարին լավ չի ճանաչել մինչ այդ»,- ասում է Հերիքնազ Տիգրանյանը։ Նրա գնահատմամբ բացասական երևույթ է, որ պաշտոնից ազատված պաշտոնայների աշխատանքին գնահատական չտրվեց։ Մանրամասները՝ տեսանյութում