Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 ՀՀԿ-ն մաքրում է իր շարքերը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ashotyan1

Տարին ամփոփելով՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ որպես կարեւոր իրադարձություն, նշեց ՀՅԴ հետ քաղաքական նոր կոալիցիայի ստեղծումը. «Դա  ծրագրային համագործակցության նոր հեռանկարներ բացեց»: Արմեն Աշոտյանը պետականության համար մարտահրավեր համարեց «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավումը. «Այս իրադարձությունը ցույց տվեց, որ ՀՀ-ում  ուժով, բռունցքով լուծվող հարց չկա. այս ճանապարհը հղի է ապագայի նկատմամբ ՀՀ գոյության բազմաթիվ խնդիրներով: Այս իրադարձությունը մերկացրեց նաեւ հասարակական-քաղաքական ոլորտում բազմաթիվ հարթություններ»: Պարոն Աշոտյանը հպարտությամբ նշեց, որ տարին փակում են 1958 սկզբնական կառույցներով, որոնք տարեսկզբի համեմատ երեսունով ավելին են. «Այս առումով մենք բացառիկ թիմ ենք. այս թիվը գրեթե մոտ է ընտրատեղամասերի թվին: Մենք մոտեցել ենք որոշում կայացնող յուրաքանչյուր միավորին ու որպես կուսակցություն՝ կանք ամենուր: Մեր մրցակցային տեսանելի առավելությունն է հստակ աշխատող կուսակցական համակարգը, որը ուժեղ դերակատար է ոչ միայն որպես իշխանություն, այլեւ քաղաքական գործունեության մեջ խորքային է: Ունենք 158 հազար անդամ: Բացեմ մաթեմատիկական գաղտնիքը՝ ոչ միայն ընդունում ենք մարդկանց կուսակցություն, այլեւ հեռացնում ենք. մենք մաքրում ենք մեր շարքերը»: Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ անդամակցությունից հետո յոթ հազար անձի՝ ՀՀԿ անդամակցությանը, ապա Արմեն Աշոտյանը նկատեց. «ՀՀԿ անդամակցության մասին միշտ  խոսում են, սակայն դուրս գալու մասին՝ որպես կանոն, պատմությունը լռում է»: