Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերաքննիչն անփոփոխ թողեց Պերմյակովի դատավճիռը (տեսանյութ)

Հասարակություն
permyakov

Րոպեներ առաջ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Գյումրու Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավճիռը։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարան 2 բողոք ներկայացրել էին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները։ Բողոքներից մեկով իրավահաջորդի ներկայացուցիչները նշել էին, որ ընտանիքի սպանությունը չի բացահայտվել և կասկածներ ունեին, որ Պերմյակովը մենակ չի գործել։ Իսկ մյուս բողոքով պահանջում էին բեկանել 1-ին ատյանի դատարանի այն որոշումը, որով մերժվել էր ՌԴ-ից ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջը՝ մոտ 450 հազար եվրոյի չափով։ Այսօրվա դատական նիստին Պերմյակովը չէր ներկայացել, քանի որ անձամբ դիմում է ներկայացրել ու նշել, որ չի ցանկանում մասնակցել դատական նիստերին։