Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանի հանձնարարականը՝ Արման Սահակյանին

Քաղաքականություն
gove

Պետական մասնակցությամբ առեւտրային որոշ կազմակերպություններ  անհրաժեշտ է ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Վարչապետ Կարեն Կարապետյանն այս հանձնարականը տվեց մի շարք նախարարությունների՝ բացատրելով. դա արվում է ներդրումների ներգրավումը խրախուսելու, արտադրական խնդիրների լուծմանը նպաստելու, աշխատատեղեր ստեղծելու, մատուցվող ծառայություների որակն էապես բարձրացնելու նպատակով: «Պետք է նկատի ունենալ, որ այսուհետ առանձնացված ընկերությունների հետագա հնարավոր մասնավորեցումը պետք է ունենա միայն հստակ ծրագրային ուղղվածություն»,- ասաց վարչապետը։ Նա Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարեց ամփոփել ներկայացրած առաջարկությունները եւ մշակել մասնավորեցման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ: «Ներկայացրեք առաջարկություններ, հատկապես այն առաջարկությունները, երբ նույն հարթակի վրա մենք ունենք պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկություն և կողքը մասնավոր, որի ցուցանիշները շատ բարձր են, պետականը՝ չէ: Մենք հատուկ ուշադրություն պետք է դարձնենք այդ խնդրին»,- նշեց վարչապետը: