Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրմիտաժի տնօրենը մեծ ծրագրեր ունի Կարմիր բլուրի հետ կապված (տեսանյութ)

Մշակույթ
xnVSawbrj0g

Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին մեծ ծրագրեր ունի կապված Կարմիր բլուրի հետ: «Հնագիտության ոլորտում դժվար է վերջնական ուսումնասիրության մասին երբևէ խոսել: Պեղումները շարունակական պրոցես են: Եվ պետք է շարունակել համատեղ նախագծերի ավանդույթները:» Էրմիտաժում Հայաստանի ուրարտական շրջանի պատմությունը ներկայացնող ցուցասրահում կան  բացառիկ նմուշներ: Սրահը նվիրված է 1939-1971-ին Կարմիր բլուրում պեղումները ղեկավարած հայտնի հնագետ Բորիս Պիոտրովսկու հիշատակին: Ցուցանմուշների մեծ մասը հայտնաբերվել է հենց այդ պեղումների ընթացքում: Կարմիր Բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀՀ մշակույթի նախարարության և Էրմիտաժի միջև ։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Պիոտրովսկուն հանձնեց  «Հովսեփ Օրբելի» հուշամեդալը։ Էրմիտաժը հանդես կգա մի շարք նախաձեռնություններով,  որոնց թվում  Կարմիր բլուր հնավայրում կիրականացվեն համատեղ պեղումներ: Հիշեցնենք, որ «Կարմիր բլուր» հնավայրը, չնայած ընդգրկված է պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկում, գտնվում է անմխիթար վիճակում: Պեղված շինություններն աստիճանաբար քանդվում են, տարածքը գրեթե ամբողջությամբ պատված է շինարարական ու կենցաղային աղբով