Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բորիս Բերեզովսկին Հայաստանի մասին գիտի գրքերից, շրջագայել դեռ չի հասցրել (տեսանյութ)

Մշակույթ
berezovsky_boris

Բորիս Բերեզովսկի:  Ֆենոմենալ վիրտուոզ դաշնակահար, երաժշտության հանդեպ իր յուրօրինակ վերաբերմունքն ունեցող երաժիշտ. «Դիրիժորն էլ մասնագիտություն է»-, ասում է նա, սակայն կարգին դիրիժորները քիչ են, և նախընտրելի է, որ նվագախումբը ելույթ ունենա  առանց  դիրիժորի». Ծնվել և ապրել է Ռուսաստանում, 1990-ին հաղթել է Չայկովսկու անվան մրցույթում, հետո 10 տարի ապրել է Անգլիայում, այնուհետ 10 տարի Բելգիայում: Այժմ վերադարձել է Ռուսաստան, քանի որ իր իսկ խոստովանությամբ՝ սիրում է իր երկիրը: վերջին տարիներին հրապուրվել է ֆոլկլորով և «Երկրի երաժշտությունը» փառատոնի հինադիրն ու գեղարվեստական ղեկավարն է: Փառատոն, որ միավորում է ակադեմիական և էթնիկ երաժշտությունը: Այսօր և վաղր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենան Բորիս Բերեզովսկու համերգները: Սա նրա երրորդ այցն է Հայաստան, և երեքն էլ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում, սակայն  ծանոթ է Հայաստանին Բիտովի «Հայաստանի դասերը» գրքից։  Շրջագայել չի հասցրել։ Այսօր դաշնակահարը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչի Չայկովսկու  թիվ 2  դաշնամուրային կոնցերտը: Վաղը կկայանա նրա  մենահամերգը: