Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի թիմը կմրցի «Սենտ-Էտյենի» հետ

Սպորտ
sport-evroliga

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային թիմը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում կհանդիպի ֆրանսիական «Սենտ-Էտյենի» հետ: Դա հայտնի դարձավ այսօր՝ ՈՒԵՖԱ-ի նստավայրում կայացած Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունից հետո: Թիմերի առաջին մրցախաղը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ Անգլիայում: Պատասխան հանդիպումը նախատեսված է փետրվարի 23-ին՝ Սենտ-Էտյենում: