Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիտլերի «Իմ պայքարը»՝ իտալացի դպրոցականների ամենասիրելի գրքերից

Հասարակություն
Hitler

Իտալիայում դպրոցահասակ երեխաները նշել են Հիտլերի «Իմ պայքարը»՝ որպես իրենց ամենասիրելի գրքերից մեկը: Այս մասին հայտնում է բրիտանական Independent-ը։ 140 000 միջնակարգ դպրոցների շրջանում անցկացված հարցման նպատակն էր պարզել ամենաճանաչված իտալացի հեղինակներին, բայց զարմանալիորեն նրանց մեջ էր հայտնվել Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը»: Իտալիայի կրթության նախարարությունն անակնկալի է եկել այս հարցման արդյունքներից։ «Իմ պայքարը» կիսով չափ ինքնակենսագրական գործ է, որը ներկայացնում է Հիտլերի գաղափարախոսությունը և հիմք է հանդիսացել նացիզմի համար: Հիտլերը այն գրել է բանտարկության տարիներին: Գիրքը տպագրվել է 1925-ին: 138 000 դպրոցների 3,5 միլիոն աշակերտների մասնակցությամբ հունիսի 1-ց մինչև դեկտեմբերի 1-ը տևած հարցման ընթացքում նշվել են 10 000 տարբեր վերնագրեր: «Իմ պայքարը» վերջերս է հանվել վաճառքի Գերմանիայում: 70 տարի դրա վաճառքը արգելված էր Բավարիայի նահանգի կողմից, որին պատկանում էր գրքի հեղինակային իրավունքը: