Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը` Լոնդոնի Chess Classic-ի մասնակից

Սպորտ
sport-aronyan

Դեկտեմբերի 9-ին Լոնդոնում կմեկնարկեց Chess Classic շախմատային փառատոնը, որի շրջանակներում կանցկացվեն 8 տարբեր մրցաշարեր: Փառատոնի գլխավոր մրցաշարում հանդես կգա մեր ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: Նրա առաջիկա մրցակիցները կլինեն ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե Լագրավը, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, հոլանդացի Անիշ Գիրին, հնդիկ Վիշվանաթան Անանդը, բուլղարացի Վեսելին Թոփալովը եւ անգլիացի Մայքլ Ադամսը: Առաջին տուրում մեր շախմատիստը սպիտակ խաղաքարերով կմրցի անգլիացի գրոսմայստերի հետ: Իսկ ահա մեր գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը, կմասնակցեն փառատոնի շրջանակում անցկացվող «ՖԻԴԵ Օփեն» մրցաշարին: