Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Հասարակություն
snow6

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Տաշիրի, Թումանյանի, Դիլիջանի, Վարդենիսի,  Գորիսի տարածաշրջանների ճանապարհներին և  Վարդենյաց  լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային  դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս  ավտոճանապարհը  դեկտեմբերի  8-ին անվաշղթաների կիրառման դեպքում բաց  է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն