Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի տնտեսությունը էներգատար է (տեսանյութ)

Տնտեսություն
c58CmKNJ-3g

Հայաստանի  տնտեսությունը համարվում է էներգատար: Էներգախնայողության մասին դեռ վաղ է խոսել, չնայած իրականացվում են որոշ փոփոխություններ։ «ԽՍՀՄ նախկին պետությունների հետ համեմատ մենք հաստատ վերջին տեղում չենք, ոչ էլ մեջտեղում ենք, մենք առաջին տեղերում ենք: 4 տարվա կտրվածքով՝ էներգախնայողությունը կազմել է 8,8 տոկոս»,- ասում է ՀԷԵԲՊ նախարարության Վերականգնվող էներգետիկայի  եւ էներգախնայողության վարչության պետ  Հայկ Բադալյանը: Հայաստանի վերականգնվող էներգիայի եւ Էներգախնայողության հիմնադրամը գործում է 2012 թվականից:  Ֆինանսավորելով ու աջակցելով տարբեր կառույցների, հիմնադրամն այսօր հասել է զգալի արդյունքների: «Մոտավորապես 184 շենք եւ համայնքային լուսավորության համակարգեր բարելավվել են այս ծրագրի շրջանակներում՝ ապահովելով  51 տոկոս էներգախնայողություն:   Միջինը 51 տոկոս է կազմում էներգախնայողությունը»,- նշում է ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը: Այս տարի մեկնարկել է նաեւ ՓՄՁ-ներին աջակցման  ծրագիրը: Մասնագետներն ուրախությամբ են նշում՝  գործարարները սկսել են հասկանալ, որ շուկայում աճելու  եւ զարգանալու  գրավականներից մեկը էներգախնայողությունն է։ Հիմնադրամը  400-ից ավել դիմում է ստացել՝  էներգախնայման ծրագրին միանալու  համար։ Հաջորդ քայլով նրանք պատրաստվում են ծրագիր մշակել համայնքների համար:  Այսպես կխնայվի ոչ միայն անհատի,  այլ նաեւ  պետական բյուջեի գումարները: Մանրամասները՝ տեսանյութում