Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվճար, առցանց դասընթացներ` մշակույթի կառավարիչների համար

Մշակույթ Հասարակություն
5766bc751e911

Անվճար, առցանց դասընթացներ` մշակույթի կառավարիչների համար Եվրոպայի լավագույն մասնագետների կողմից Եթե դուք աշխատում եք մշակույթի ոլորտում, կամ պարզապես հետաքրքրված եք ռազմավարության մշակմամբ, շահերի պաշտպանությամբ, ստեղծարարությամբ և ծրագրի կազմմամբ, ապա Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում մշակված առցանց դասընթացները ձեզ համար են: Յուրաքանչյուր դասընթաց բաղկացած է մի քանի կարճ հոլովակներից, որոնց հաջորդում են  գործնական խորհուրդները և օրինակները։ Դասընթացի ավարտից հետո Դուք կարող եք ստանալ վկայական։ Դասընթացները հասանելի են ութ լեզվով (հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, ռումիներեն և ադրբեջաներեն) և ներկայացնում են մշակութային և ստեղծարար արդյունաբերության ոլորտում եվրոպական լավագույն փորձը։ Դասընթացին մասնակցելու և վկայական ստանալու համար Դուք պետք է ընտրեք Ձեր նախընտրած թեման ծրագրի կայքէջում https://www.culturepartnership.eu/en/publishing/online-learning,  դիտեք դասընթացի նյութերը և պատասխանեք թեստի հարցերին։ Դասընթացներից չորսը՝ Ռազմավարության մշակում, Շահերի պաշտպանություն, Ստեղծարար Եվրոպա և Ծրագրի առաջարկի շարադրում, արդեն տեղադրված են կայքում։ Ռազմավարության մշակում դասընթացը Ձեզ կսովորեցնի ձևակերպել կազմակերպության տեսլականը, իրականացնել ներքին և արտաքին վերլուծություններ, որոշակիացնել մրցակցային առավելությունները և իրագործել հաջող մարկետինգային նախագիծ  (դասընթացը մշակվել է ստեղծարար բիզնեսի մասին հայտնի գրքի հեղինակ Դեյվիդ Փերիշի կողմից)։ Շահերի պաշտպանության դասընթացի հոլովակները Ձեզ կսովորեցնեն մշակել շահերի պաշտպանության ռազմավարություն։ Դուք նաև գործնական խորհուրդներ կստանաք հիմնական գործիքների և արդյունավետ քարոզարշավի մեթոդների մասին (դասընթացը մշակվել է հաղորդակցության փորձագետ Անուշ Բեղլոյանի կողմից)։ Ստեղծարար Եվրոպա հեռահար ուսուցման դասընթացը բաղկացած է հինգ հոլովակից, քայլ առ քայլ հրահանգներով՝ ինչպես դիմել «Ստեղծարար Եվրոպային»՝ մշակույթի ոլորտում Եվրոպայի ամենամեծ դրամաշնորհային ծրագրին (դասընթացը մշակել է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի Լիտվայի գրասենյակի ղեկավար Էգլե Դելտուվայտեն և Էստոնիայի գրասենյակի ղեկավար Իվլին Կարու-Վեսկիոյան)։ Այս դասընթացի շնորհիվ Ստեղծարար Եվրոպա ծրագրին դիմելիս Դուք կիմանաք ընտրության չափանիշների, գրանցման ընթացքի, գործընկերների փնտրման և հաջողության գրավականների մասին։ Ծրագրի առաջարկի շարադրման դասընթացը կօգնի մշակույթի կառավարիչներին մշակել ծրագրի առաջարկներ և այսպիսով ձեռք բերել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցներ: Դասընթացի ավարտից հետո Դուք կկարողանաք սահմանել նախագծի նպատակները, խնդիրները և ակնկալվող արդյունքները, գտնել գործընկերներ և մշակել պատշաճ հայտադիմումներ: Դասընթացը վարում է Մագդալենա Կռասովսկա-Իգրասը՝ ծրագրի առաջարկի և բյուջեի շարադրման դասընթացավարը, ով ունի ավելի քան տասներկու տարվա փորձ: Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի նպատակն է աջակցել մշակութային և ստեղծարար արդյունաբերությանը և մեծացնել դրանց ներդրումը սոցիալ-տնտեսական զարգացման մեջ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Դասընթացների մասին ավելին իմանալու համար այցելեք www.culturepartnership.eu  կայքէջը կամ գրեք [email protected] հասցեին։ courses