Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Թորոսյանը ձեւավորեց մարզչական շտաբը

Սպորտ
sport-boks-1

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը այսօր ներկայացրել է իր մարզչական շտաբը: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեծահասակների հավաքականի երկրորդ մարզիչ է նշանակվել Վահան Ադիլխանյանը: Երիտասարդական թիմի ավագ մարզիչն է Դերենիկ Ոսկանյանը, իսկ երկրորդ մարզիչը` Արմեն Հակոբյանը: Ավագ տարիքի պատանիների հավաքականը կգլխավորի Արշավիր Գրիգորյանը, որին կօգնի Ռոբերտ Պետրոսյանը: Կրտսեր տարիքի պատանիներին գլխավոր մարզիչ է նշանակվել Աշոտ Ավետիսյանը: Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը կշարունակի մարզել Ռաֆիկ Մեհրաբյանը: