Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 օրում 5 մարդ է զոհվել ավտովթարից

Հասարակություն
police

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 2-ից 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք: Բացահայտվել է գողության 10, խարդախության 9 և կողոպուտի 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն