Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

50 փաստաբան ստացավ արտոնագիր

Հասարակություն
pastaban

50 փաստաբան, որոնք ավարտել են Փաստաբանների դպրոցը, այսօր հանդիսավոր արարողությամբ ստացան փաստաբանական գործունեության արտոնագիր: Իր ելույթում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ այսօրվանից նրանց արդեն դե յուրե կարող են դիմել՝ որպես փաստաբան-գործընկերներ. «Այն, ինչ հաջողվել է փաստաբանների բոլոր սերունդներին եւ ամրագրվել է որպես համայնքի ձեռքբերում, այսօրվանից նաև ձեզ է պատկանում: Զարգացրեք համայնքի բարի ավանդույթները եւ պայքարեք մեր համայնքում տեղ գտած բացասական երևույթերի դեմ: Այսօր կարելի է բարձրաձայն արձանագրել նաև, որ Փաստաբանական դպրոցով անցած փաստաբանները լավ են գիտակցում կոռուպցիայի դեմ համայնքային եւ անհատական պայքարի դերն ու նշանակությունը: Նրանցից շատերն են ցուցաբերում հակակոռուպցիոն վարք՝ չվտանգելով փաստաբանի բարի անունը»: Իսկ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն իր խոսքում, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ դպրոցն իր մասնագիտական պատրաստվածությամբ  չի զիջում աշխարհում գործող համանման դպրոցներին. «Մեր դպրոցում պետք է կատարելագործվի պրակտիկ ուսուցումը: Մենք գնում ենք առաջ ու ստանում ենք այն արդյունքը, որն այսօր ունենք: Հույս ունեն, որ մենք՝ արդեն որպես գործընկերներ, առիթ կունենանք համագործակցելու»: ՀՀ-ում այսօր գործունեություն է իրականացնում 1730 փաստաբան: Ի դեպ, արտոնագիր ստացող փաստաբանների մեջ չկար տարիքային սահմանափակում: pasta