Ինչպես տանուլ տվածը հետ բերել. Հովիկ Հովեյան (տեսանյութ)

«Գորգարվեստի հանրահռչակման ասպարեզում մենք ուշացած քայլեր ենք ձեռնարկել. բավական ուշացած»,- ասում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը։ «Սահմանակից պետությունը և նրա բնօրինակը արդեն յուրացրել են մեր գորգերը, և աշխարհի ցուցասրահներում բուն հայկական գորգը ներկայացվում է որպես անատոլական, ադրբեջանական, թուրքական, քուրդիստանական, թուրքմենական գորգ»։

Այսօր կենտրոնում  կայացավ «Հայկական հանգույց. Հայոց գորգագործական մշակույթը» Հանրապետական երկրորդ գիտաժողովը։

Գիտաժողովների հիմնական նպատակը, Հովեյանի խոսքով, տանուլ տվածը հետ բերելն է, աշխարհին մեր իրական պատմությունը ներկայացնելը։

Մանրամասները տեսանյութում։