Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մորս արցունքները սաղիդ  քթից եմ բերելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
xandoyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին,  այսօր դահլիճում ներկա գտնվողները ծափահարություններով դիմավորեցին: Նա բարեւեց բոլորին, իսկ մորը տեսնելուն պես բռունցքով հարվածեց սեղանին: «Մորս արցունքները սաղիդ քթից եմ բերելու»,- դիմելով դատախազին եւ տուժողներին ասաց Արարատ Խանդոյանը: Իսկ մորը՝ Ռիմա Խանդոյանին, որդին հորդորեց հանգիստ լինել եւ չհուզվել: «Եթե ստրուկ չես ուզում լինել, պետք է պայքարես: Մարդիկ ընտրել են ստրուկի ճանապարհը, ծառայում են քրեաօլիգարխիկ ռեժիմին, մենք էլ ծառայում ենք հայրենիքին»: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Արարատ Խանդոյանի եւ Արման Առաքելյանի գործով  դատական նիստը: Նրանք մեղադրվում են   այս տարվա հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան: Ոստիկաններից շատերը գրություն էին ուղարկել դատարան եւ տեղեկացրել, որ իրենց շահերը կներկայացնի իրավաբանը: Ամբաստանյալների պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին միջնորդեց վերացնել իր պաշտպանյալների տեսակցությունների վրա դրված արգելանքը: Մեղադրող Հայկ Պետրոսյանը չառարկեց միջնորդության դեմ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, տեղում որոշեց մերժել միջնորդությունը: Դրանից հետո պաշտպան Արա Ղարագյոզյանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ գրավով ազատ արձակել Արարատ Խանդոյանին: Կոնկրետ գրավի չափ պաշտպանը չնշեց՝ այն թողնելով դատավորի հայեցողությանը: Դատարանը այս պահին գտնվում է խորհրդակցական սենյակում: