Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքան փխրուն է խաղաղությունը, որքան հրեշավոր՝ բռնությունը. Կոսաչով

Քաղաքականություն
unnamed-1-15

Աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն ու կոմիտեի անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի, հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանի եւ հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ռուս խորհրդարանականները ՌԴ Դաշնային ժողովի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ unnamed ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը նշել է. «Հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ մեկ անգամ եւս համոզվում ենք, թե որքան փխրուն է խաղաղությունը, թե որքան հրեշավոր է բռնությունը, որքան սարսափելի են ազգերի միջեւ կոնֆլիկտները: Մենք ամեն ինչ պետք է անենք նոր ողբերգություններ թույլ չտալու համար։ Մենք հայ ժողովրդի հետ ենք»։