Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը հաջորդ մրցամարտը կանցկացնի թատրոնում

Սպորտ
unnamed-4-8

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն իր հաջորդ մենամարտը կանցկացնի 2017 թվականի ամռան սկզբին: Այդ մասին հայտնում է «Բեռլիներ Ցայտունգ» թերթը: WBO գերմիջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մրցակիցը կլինի գերմանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 24-ամյա Տայրոն Ցոյգեն: Մրցամարտը տեղի կունենա Բեռլինի բացօթյա թատրոնի բեմում, որտեղ վերջին անգամ բռնցքամարտել են 1948 թվականին, երբ աշխարհահռչակ Մաքս Շմելինգը հանդիպել է ամերիկացի Ռիչարդ Ֆոգտի հետ: «Հետաքրքիր մտահղացում է: Գերմանիայի ամենահայտնի բռնցքամարտիկն ընդդեմ նորընծա, երիտասարդ չեմպիոնի: 2017 թվականին լավ նվեր է սպասում գերմանացի մարզասերներին», - ասել է Գերմանիայի սպորտի նախարար Ալեքսանդր Ռյոսները: Նշենք, որ Տայրոն Ցոյգեն WBA գերմիջին քաշային կարգի աշխարհի գործող չեմպիոնն է: Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 19 մենամարտ, որից 18-ում հաղթանակ է տոնել: