Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աթեշյանը հավանաբար աշխատում է հատուկ ծառայությունների համար» ԱԱԾ նախկին պետի տեղակալ

Քաղաքականություն
Yeghiazaryan-Gurgen

Այսօր տեղեկություն է տարածվել, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը ժամանել է Հայաստան: ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, մեկնաբանելով լուրը, ասաց, որ նա անցանկալի անձ է Հայաստանում: «Աթեշյանը Ստամբուլում հայատյաց քաղաքականություն է վարում: Կարծում եմ, որ նա, ամենայն հավանականությամբ, աշխատում է հատուկ ծառայությունների համար»,-ասաց նա՝ հավելելով, որ Աթեշյանը Հայաստան է եկել՝ հակառակն ապացուցելու համար: «Գալիս է, որ մեզ խաբի ու ասի, որ այդպես չէ»: Հիշեցնենք, որ Արամ Աթեշյանի անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ նա քննադատեց Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը: