Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորի ավագանու նիստը տապալվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
mamikon

Այսօր Վանաձոր համայնքի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել։ Նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը նախապես հայտարարել էր, որ Վանաձորի ավագանու նիստը բոյկոտելով՝ կբացահայտեն քաղաքապետի ընտրություններում կոալիցիոն հուշագրի համաձայն չքվեարկած քաղաքական ուժերին: Սրդյո՞ք փակ-գաղտնի քվեարկությամբ համայնքի ղեկավար ընտրած ավագանու անդամները առաջիկա նիստում ևս կօգնեն  ՀՀԿ խմբակցությանը՝ քվորումի ապահովման հարցում, թե՞ կնախընտրեն գաղտնի մնալ ու տապալել նիստը: Աշխատեց երկրորդ տարբերակը՝ այդպես էլ չներկայացան «Հայկական վերածնունդը», ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը»։ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 30 րոպե անց  ՏԻՄ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ նիստը հայտարարեց չկայացած։ Նա ընդունում է, որ բոյկոտը քաղաքական պայքարի ձև է։ Բայց որքա՞ն կարող է Վանաձորը դիմանալ առանց բյուջեի հաստատման։ Հիշեցնենք, Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ: