Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկ՝ պատգամավորների 1 ամսվա աշխատավարձը նվիրաբերել թալիշցիներին (տեսանյութ)

Քաղաքականություն
talish

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը վերջերս է վերադարձել Արցախից։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո այնտեղ բավականին ակտիվ գործողություններ են ընթանում անվտանգության ապահովման առումով՝ թե մարտական դիրքերում, թե երկրի ամբողջ տարածքում. «Եղել եմ Մարտակերտի հենակետերում, ծանոթացել ռազմատեխնիկական միջոցներին, որոնք տեղակայված են։ Դրանք թույլ են տալիս հսկողություն իրականացնել թշնամու ցանկացած գործողության նկատմամբ»,-ասաց նա։ Պատգամավորը եղել է նաեւ Թալիշում, մասնակցել այնտեղ Սիսիանի ջոկատի զոհված անդամների հուշարձանի բացմանը։ Գագիկ Մելիքյանը նշեց, որ առաջարկել է ԱԺ բոլոր պատգամավորներին, ինչպես նաեւ՝ կառավարության անդամներին, իրենց մեկ ամսվա աշխատավարձը նվիրաբերել Արցախում բացված հիմնադրամին, որն ուղղված է լինելու Թալիշի վերաբնակեցմանը. «Այդ գումարներն օգտագործվելու են Թալիշի մանկապարտեզի, դպրոցի վերականգնման նպատակով։ Մարտական դիրքերում զինվորների  ոգին բարձր է, քան երբևէ, բայց, կարծում եմ, այդ ոգու բարձրացմանը պետք է նաեւ նպաստի թիկունքում բնակչության առկայությունը։ Այս առումով մենք ամեն ինչ պետք է անենք, որ Թալիշն ամբողջությամբ վերաբնակեցվի»,-եզրափակեց նա։