Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն տուգանել է «Բանանցին» ու «Շիրակին»

Սպորտ
sport-hff-tuganq

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի «Բանանց» - «Փյունիկ» հանդիպմանը նախախաղային խորհրդակցությանը ոստիկանության ներկայացուցչի չմասնակցելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել է 20.000 դրամով: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Իսկ ահա «Շիրակը» 20 հազար դրամ տուգանք կվճարի այն բանի համար, որ ֆեդերացիա չի ներկայացրել 1-ին խմբի «Շիրակ-2» - «Էրեբունի» խաղի տեսագրությունը: