Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը պարտվեց նոկաուտ մրցաշարում

Սպորտ
sport-chess-1

Հայաստանի շախմատիստ Զավեն Անդրիասյանն ավարտեց ելույթները Ֆրանսիայի Բաստիա քաղաքում ընթացող Corsican Circuit մրցաշարում: Առաջին փուլում մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ զբաղեցրեց 5-րդ տեղը: Նա, ինչպես նաեւ Ֆրանսիան ներկայացնող հայազգի շախմատիստ Տիգրան Ղարամյանը, որը 5,5 միավորով գրավեց 10-րդ հորիզոնականը, մտան երկրորդ փուլ, որն անցկացվում է նոկաուտ համակարգով: Զավեն Անդրիասյանը 1/8 եզրափակիչում 0:2 հաշվով պարտվեց ուկրաինացի գրոսմայստեր Վլադիմիր Օնիշչուկին եւ դուրս մնաց հետագա պայքարից: Տիգրան Ղարամյանը 3:1 հաշվով առավելության է հասել իտալացի Դանիել Վոկատուրոյի նկատմամբ եւ մտել քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: