Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես նրա կարիքը չունեմ». Զ. Փոստանջյանը՝ Գ. Ծառուկյանի մասին

Քաղաքականություն
zara-2

ԱԺ բրիֆինգների ժամին այսօր «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն, անդրադառնալով ԱԺ քառօրյայի աշխատանքներին, մասնավորապես նոր Կառավարության ծրագրին, նշեց, որ ՀՀ-ն անկախ քաղաքականություն վարելու հնարավորություն դեռ չունի, քանի որ մեզ մոտ դեռ գործում է Խորհրդային ՊԱԿ-ը՝ ԿԳԲ-ն: Ինչ վերաբերում է ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին, ապա նա նշեց, որ պարոն Ծառուկյանը որպես պատգամավոր շարունակում է մնալ, հետեւաբար նա չի հեռացել քաղաքականությունից. «Նրան ընդամենը արգելել էին ղեկավարելու իր հիմնած ԲՀԿ-ն: Սա ավտորիտար ռեժիմինի բնորոշ դրսեւորում է. նրա հեռացումը ոչ թե օրենքով էր, այլեւ ուղղակի այդպես ասվել էր: Եկեք մի քիչ լայն նայենք ամեն ինչին։ Տեսնենք՝ ինչ տեղի ունեցավ ապրիլին ու ամռանը հետո՝ աշնանը փոխվեց կառավարության հիմնական կազմը, իսկ ՌԴ-ն մեծ դերակատարություն ունի այստեղ: Խնդիր կա ՀՀ-ում վերահսկելու ընդդիմադիր ժողովրդի կարծիքը, խնդիր կա մեղմելու ատելությունն ու տնտեսական ճգնաժամը, դրա համար լրացուցիչ ուժեր ներգրավելու խնդիր կա»: Արդյոք իսկապես կարիք կա՞ր նրա վերադարձի, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Միգուցե իր համակիրների համար նրա վերադարձի կարիքը կա, սակայն ես նրա կարիքը չունեմ»: