Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոբելյանական համերգ՝ նվիրված Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-10

«Սիրում եմ ձեր ջերմ քաղաքն ու շնորհակալ եմ ձեր վերաբերմունքից։ Երեկ  Թարիվերդիևի ծննդավայր Թբիլիսիում էր հնչում նրա երաժշտությունը, իսկ վաղվա համերգը կանցնի դահլիճում, որ կրում է նրա ուսուցչի՝ Արամ Խաչատուրյանի անունը։»,- ասում է  կոմպոզիտորի կինը՝ Վերա Թարիվերդիևան։ «Հիշիր այս պահը» միջազգային փառատոնի շրջանակներում կանցկացվի Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված երկու հոբելյանական համերգ։ Դաշնակահար Ալեքսեյ Գորիբոլի համար իր իսկ խոսքով, Թարիվերդիևի երաժշտությունը դարձավ իր կատարողական արվեստի ճակատագիրը։ «Արդեն երրորդ անգամ եմ այստեղ  և ասեմ, որ շատ եմ սիրում Երևանի մթնոլորտը և երևանյան հանդիսատեսին և կարծում եմ, որ այս համերգները մեծ փառատոնի կենտրոնական համերգներից են»։ Երևանյան համերգներից հետո, փառատոնի շրջանակներում ևս մեկ համերգ կկայանա Արցախում։