Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» հյուրընկալվելիս ջախջախեց «Ալաշկերտին»

Սպորտ
sport-futbol-hajastan

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի վերջին խաղում Երեւանի «Ալաշկերտն» իր հարկի տակ ընդունեց Կապանի «Գանձասար-Կապանին»: Խաղն անցավ հյուրերի բացահայտ առավելությամբ եւ ավարտվեց նրանց խոշոր հաղթանակով: Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց Կլաուդիո Մարինիին: Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականի թեկնածու, հարձակվող Գեղամ Հարությունյանը երկու գոլ խփեց, իսկ մեկ գնդակը սեփական դարպասն ուղարկեց «Ալաշկերտի» խաղացող Արտակ Գրիգորյանը: «Գանձասար-Կապանը» հաղթեց 4:0 հաշվով, վաստակեց 16 միավոր եւ ընդհուպ մոտեցավ 3-րդ տեղում գտնվող «Փյունիկին»: Իսկ ահա«Ալաշկերտը» ձեռքից բաց թողեց «Շիրակին» շրջանցելու լավ հնարավորությունը եւ մնաց 2-րդ տեղում: