Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղնախարարը չի բացառում, որ կանդամագրվի ՀՀԿ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
ignati-3

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չի հերքում, որ կարող է անդամակցել ՀՀԿ-ին: Նախարարն այս մասին ասաց կառավարության նիստից հետո. «Հնարավոր է, եթե առաջարկ լինի: Եթե դա կնպաստի աշխատանքի արդյունավետությանը»,- ասաց պարոն Առաքելյանը: Սպասո՞ւմ եք ՀՀԿ-ի առաջարկին. հարցին նա բացասական պատասխան տվեց: Խոսելով կառավարության նիստի ժամանակ կայացրած որոշման մասին, որով լուծարվում է գյուղատնտեսական տեխնիկայի տեսչությունը, նա հավաստիացրեց, որ տեղյակ է եղել դրա մասին. «Դա բազմիցս քննարկվել է: Ես տեղյակ եմ, որ պետք է լինի օպտիմալացում»: Նա նաեւ հավելեց, որ իր ղեկավարած կառույցում լուծարման ենթակա էլի կառույցներ կան. «Լիցենզիայի վարչությունն է, որ ենթադրում եմ, որ պետք է կենտրոնացնել մեկ ուրիշ կառույցում»: