Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վստահությունը նվազել է. ռուս հրապարակախոս (տեսանյութ)

Քաղաքականություն
rus-1

«Վերջին հետազոտությունների համաձայն՝ Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վստահությունը նվազել է 17 տոկոսով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ռուս հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը՝ նշելով, որ այդ թիվը մտահոգիչ է իր համար: Դվորնիկովի խոսքով՝ հատկապես ապրիլյան պատերազմից հետո ռուսական դիվանագիտության թույլ տված սխալները նպաստեցին այդ թվի նվազմանը. «Կարծում եմ այդ 17 տոկոսից 10-ը վաստակել է Ռոգոզինն իր հայտարարությամբ, թե Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին, եւ դա նորմալ է: Եթե ռուսական դիվանագիտությունը մի փոքր իմպատիա ունենար, այլ մտքեր կհնչեին»,-նշեց նա: Ռուս հրապարակախոսը հավելեց, որ մի շարք այլ գործոններ եւս ազդել են Ռուսաստանի նկատմամբ մեր երկրում վստահության պակասի համար. «Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը, որի համար մինչ օրս որևէ հստակ բացատրություն չի տրվել ռուս իրավապահների կողմից: Բաքվում Մարատ Գալուստյանի ձերբակալությունը, որը ծագումով հայ է, բայց ՌԴ քաղաքացիություն ունի»,-նշեց նա: Հրապարակախոսը կարծում է, որ որքան էլ ռուսական դիվանագիտությունը կարծր է, այն ճկուն է, եւ դրա վրա կարելի է ազդել: Նրա խոսքով՝ այս առումով պետք է աշխատանք տանի ՌԴ հայ համայնքը. «Հայկական գործոնի ազդեցությունը Ռուսաստանում մինիմալ է, պետք է քաղաքական ազդեցությունը մեծացնել, հայկական ձայնը բարձրացնել»: