Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ֆուտբոլային խաղադաշտերում իսկական երաշտ է

Սպորտ
sport-hh-futbol

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի առաջին երկու հանդիպումներում գրանցվեց ընդամենը մեկ գոլ: Մրցաշարի միանձնյա առաջատար Գյումրիի «Շիրակը» սեփական խաղադաշտում 0.1 հաշվով պարտվեց Երեւանի «Փյունիկին»: Միակ գոլը 41-րդ րոպեին խփեց Արթուր Քարտաշյանը: Այսօր նշանակված երկրորդ խաղում դարպասներն ընդհանրապես անառիկ մնացին: Գոլազուրկ ոչ-ոքի խաղացին մրցաշարի երկու ետնապահները՝ Երեւանի  «Բանանցն» ու «Արարատը»: Տուրի երրորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, հոկտեմբերի 27-ին: Հայաստանի գործող չեմպիոն Երեւանի «Ալաշկերտն» իր հարկի տակ կընդունի Կապանի «Գանձասար-Կապանին»: