Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգելափակումից դուրս է բերվել 85 բեռնատար ավտոմեքենա,մոտ 650 քաղաքացի

Պաշտոնական
122995e8ae5b1b34f9e9876fbb5edfc0

Հոկտեմբերի 25-ին, ժամը 18.36-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում՝ թունել չհասած, ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հերթափոխից ազատ 15 հրշեջ-փրկարարներ: Փրկարարների, ՃՇՇ և ՃՈ աշխատակիցների ուժերով արգելափակումից դուրս է բերվել 85 բեռնատար, 5 ավտոբուս, 10 միկրոավտոբուս և 170 մարդատար ավտոմեքենա (մոտ 650 քաղաքացի): Ճամփեզրին կայանած են 44 բեռնատար որոնք առավոտյան կշարունակեն ընթացքը: