Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր անջատվել է Գյումրու անալոգային հեռուստաեթերը (տեսանյութ)

Մարզեր
1477402409_analog

Շիրակի մարզում անալոգային հեռուստատեսային հեռարձակման տեխնիկական միջոցների անջատումը նախատեսվում էր իրականացնել հոկտեմբերի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում: Մինչ օրս դադարեցվել են մարզի տարբեր տարածաշրջանների անալոգային հեռուստատեսային հեռարձակումները: Այսօրվանից արդեն անջատվել է նաև Գյումրու անալոգային հեռուստաեթերը: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի՝ «ՀՀՌՑ»-ի Շիրակի տարածաշրջանային բաժնի պետ Հարություն Կարանյանը, ներկա պահին որոշ տեխնիկական խնդիրների պատճառով չի անջատվել միայն մարզի Լուսաղբյուր համայնքի անալոգային հեռարձակումը: Մեկ շաբաթվա ընթացքում առկա տեխնիկական խնդիրների լուծումից հետո անալոգային հեռուստահեռարձակումը կդադարեցվի նաև այս համայնքում: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում