Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանգնած ենք քաղաքացիական պատերազմի վտանգի առջեւ. Բագրատ Ասատրյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bagrat-asatryan-1

Կառավարության նոր ծրագրում անկեղծ գնահատականներ են տրվել. «Արտագաղթի խնդիրը չեմ հիշում, որ նախորդ կառավարությունների ծրագրում  ասվել է: Հայաստանում խոր ճգնաժամի, արտաքին ռազմաքաղաքական խնդրի առջեւ ենք կանգնած, ներքաղաքական դաշտում ընդվզումները մտորելու տեղիք են տալիս եւ կանգնած ենք քաղաքացիական պատերազմի վտանգի առջեւ: Մարդիկ երբեք այսքան վատ չեն ապրել, ինչ այս տարի  եւ երբեք հայը այսքան թշվառ չի եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքերով՝ նոր կառավարությունը,  սակայն,  լրացնելու բազմաթիվ տեղեր ունի, և  վիճակը պահանջում է խոր ուսումնասիրություն եւ վերլուծություն. «Մենաշնորհը չարիք է, շուկայական տնտեսության քայքայող օղակներից մեկն է, իշխանությունը պետք է միջոցներ կիրառի դրա դեմ պայքարելու համար»: Միաժամանակ Բագրատ Ասատրյանը հիշեցնում է, որ նախորդ կառավարություններն էլ են հրաշալի, իրատեսական  ծրագրեր ներկայացրել,  սակայն իրականություն չեն դարձել։ Օրինակ՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը դրախտ էր խոստանում, ուսուցիչների աշխատավարձը բավականին  պետք է բարձրանար: Տնտեսագետը խորհուրդ է տալիս   պարզել, թե իրականում ինչն է պատճառը, որ ծրագրերը իրականություն չեն դառնում. «Գուցե մեղավորը ես եմ, ես գնամ, գուցե կոռուպցիան  է մեղավոր, դրան պետք է ուշադրություն դարձնեն»: ԿԲ նախկին նախագահին անհանգստացնում է վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, թե ցանկացած ոք կարող է ներկրում կատարել. «Բենզինի ներկման հետ կապված նույն բանը ասել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը. ասաց եւ դրանից հետո  նրա ընկերները սկսեցին ներկրել: Դա ինձ  դուր չի եկել»,- ասաց Բագրատ Ասատրյանը: ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ արձագանքում է՝ կառավարության այս ծրագիրը որակ ունի, եւ  փորձ է արվում այն  դարձնել շարունակական. «Ծրագիրը արտահայտում է տնտեսության վիճակը, մարդիկ հույսեր  ունեն: Աստված չանի, որ հույսերը չարդարանան»: