Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել է այցելության ենթակա ազատազրկման վայրերի ցանկը և ժամանակացույցը

Հասարակություն
mip

Այսօր տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումներիկանխարգելման փորձագիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Խորհրդի պարբերական այցելության ենթակա ազատությունից զրկման վայրերի ցանկը և ժամանակացույցը: Հաստատվել է Խորհրդի անդամների մասնակցությունը Պաշտպանի աշխատակազմիկողմից ազատությունից զրկման վայրեր կազմակերպվող այցելություններին: Մանրամասնքննարկվել և ուսումնասիրվել են օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի ևքաղաքացիական հասարակության ներկայացուցիչ հանդիսացող Խորհրդի մի շարքանդամների «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ չհայտարարված այցիարդյունքները: Նիստի օրակարգում քննարկման առարկա են դարձել ազատությունից զրկման վայրերումմահվան, մասնավորապես՝ ինքնասպանության դեպքերի կանխարգելմանն ուղղվածհամակարգային միջոցառումների և մեխանիզմների մշակման հարցերը: Նախանշվել էպետական համապատասխան մարմինների ներգրավմամբ՝ համատեղ քննարկման հիմանվրա նախանշել այն միջոցառումները, որոնք համակողմանիորեն կնպաստենինքնասպանության կամ ինքնավնասման դեպքերի կանխարգելմանն այդ վայրերում: Նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է նաև Խորհրդիանդամների ներգրավվածությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմիկողմից խոշտանգումների կանխարգելման ոլորտում կազմակերպվող ուսուցողական և այլբնույթի միջոցառումներին: Առանձնապես կարևորվել է նաև ուսուցողական ծրագրերին քրեակատարողականծառայողների մասնակցությունը: ՄԻՊ աշխատակազմ