Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առաքելություն Հայաստանը» կշարունակի աջակցել սիրիահայերին

Հասարակություն
siria-3

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում է իրականացնել Հայաստանում սիրիահայերի աջակցությանն ուղղված ծրագրեր՝ օգնելով Սիրիայի սահմաններից դուրս ժամանակավոր ապաստան փնտրողներին` տրամադրելով սոցիալ-առողջապահական մի շարք ծառայություններ՝ IDeA հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով Հարգելի՛ գործընկերներ, Հաշվի առնելով վերջին ժամանակներում Սիրիայում՝ մասնավորապես Հալեպ քաղաքում, հակամարտության սրացումը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDеA) հիմնադրամը ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ համակարգելով, լրացուցիչ ֆինանսական աջակցություն է տրամադրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որն անհապաղ աջակցության ծրագրեր է իրականացնում` ուղղված Սիրիայից տեղահանված և Հայաստանում ապաստան փնտրող ընտանիքներին: Ի լրումն այն ջանքերի, որոնք ձեռնարկվում են պետական, հանրային և միջազգային մակարդակներում IDeA հիմնադրամն այս փուլում կհատկացնի $250.000, որը կբաշխվի հակամարտության առաջին իսկ օրվանից օգնության ջանքեր ծավալած ռազմավարական գործընկեր` Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ), ինչպես նաև Հայաստանում սիրիահայերի աջակցության ծրագրեր իրագործող «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, «Վերադարձ Հայաստան» Հիմնադրամ, «ՀԱԼԷՊ» ԲՀԿ կազմակերպություններին: «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ թիմը իր երախտագիտությունն է հայտնում IDeA հիմնադրամին՝ ցուցաբերած վստահության և նման կարևոր հիմնախնդրի լուծմանն ուղղված աջակցություն նախաձեռնելու համար: Համատեղ ծրագրի շրջանակներում «Առաքելություն Հայաստան-ը» կաջակցի Սիրիայի սահմաններից դուրս ժամանակավոր ապաստան փնտրողներին: «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը միանում է նաև IDeA հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին՝ կոչ անելով բոլոր ցանկացողներին միանալ  վերոնշյալ կազմակերպություններին ուղիղ նվիրատվության կամ   IDeA-ի հատուկ հաշվեհամարների միջոցով: Այն անհատներն ու ընկերությունները, որոնք ցանկանում են աջակցել ՀԲԸՄ-ին, «Առաքելություն Հայաստան», «ՀԱԼԷՊ» և Repat Armenia կազմակերպություններին՝ կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման միջոցով, կարող են իրենց առաջարկներն ուղղել [email protected] էլ. փոստով կամ (+37460) 700801 հեռախոսահամարով: *** Սիրիական պատերազմի ողջ ընթացքում «Առաքելություն Հայաստանը» պատրաստակամորեն աջակցություն է տրամադրում և ընդունում հազարավոր տեղահանվածների ու այսօր էլ                ՄԱԿ ՓԳՀ-ի և այլ գործընկերների աջակցությամբ օգնում է Սիրիայից տեղահանված և Հայաստանում ապաստան գտած անձանց` տրամադրելով սոցիալ-առողջապահական մի շարք ծառայություններ: «Առաքելություն Հայաստանը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որը խոցելի խմբերին ծառայություններ մատուցելու երկար տարիների փորձառություն ունի, և իր գործունեության 28 տարիների ընթացքում ստեղծել է մի համակարգ, որով ամենատարբեր սոցիալական ծառայություններ է մատուցում խոցելի խմբերին ՀՀ 7 մարզերի 19 քաղաքներում: Կազմակերպության գործունեությանը և ծրագրերին ծանոթանալու կամ նվիրատվության համար կարող եք այցելել  www.mission.am : Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն, Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթևիկ Սիմոնյան, հեռ.՝ + 374 10 500 561,                                                                            + 374 99 88 00 23, Էլ.փոստ՝ [email protected]