Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ նախագահի ուղերձը՝ կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

Պաշտոնական
nerses-hovhannisyan

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել հայ կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Ներսես Հովհաննիսյան դերասանի, ռեժիսորի ու սցենարիստի մասնակցությամբ ֆիլմերն անցել են ժամանակի փորձությունն ու այլեւս չեն ճանաչում ժամանակի սահմանները: Դրանք, որպես պատմության ու մշակույթի անմոռանալի գեղարվեստական ու մարդկային էջեր, Ներսես Հովհաննիսյանի անժխտելի վարպետության ու ստեղծագործական ինքնատիպ ձեռագրի շնորհիվ միավորում են հայկական ու հետխորհրդային կինոտարածքների բազմաթիվ արվեստասերների: Նրա ստեղծած ֆիլմերը հասկանալի ու սրտամոտ են տարբեր սերունդների մարդկանց, ովքեր դրանց միջոցով անմիջականորեն են տեսնում, զգում ու նաեւ վայելում կյանքը, ստանում դրական ազդակներ ու յուրահատուկ էներգիա»: Ազգային ժողովի նախագահն իր ցավակցության եւ մխիթարանքի խոսքերն է հղել Ներսես Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին եւ նրա արվեստի երկրպագուներին:     Ներսես Հովհաննիսյանի ֆիլմերից են. «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.) , «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Ձախորդ Փանոսը» (1969թ.) … 1987թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր գործչի կոչման , 2013թ.՝ «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: Վերջին տարիներին բնակվում էր Մոսկվայում: