Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրվել է սննդի սպասարկման կետի գույքը

Կարևոր լուրեր Հասարակություն
5cc326b629ef23fa0336a21681d58c3b

Հոկտեմբերի 24-ին, ժամը 03.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 հասցեում գտնվող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մոտակայքում այրվում է արագ սննդի սպասարկման կետ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 31ա/3 հասցեում գտնվող արագ սննդի սպասարկման կետի մոտ 4 քմ հատվածում այրվում են դարակներ, գույք և 1 սառնարան` մասամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.36-ին, մարվել՝ 03.51-ին: