Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղվան Հովսեփյանի զավակներն ապրել, ապրում և ապրելու են հայրենիքում. ՀՔԿ

Պաշտոնական
default

ՀՀ Քննչական կոմիտեն հերքում է. ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի զավակներն ապրել, ապրում և ապրելու են հայրենիքում. հակառակի մասին հրապարակումները հերյուրանքներ են Զանգվածային լրատվության միջոցներից մեկը, դրսևորելով անբարեխիղճ վերաբերմունք լրագրության նկատմամբ և չհարգելով իր ընթերցողների՝ստուգված և ճշգրիտ տեղեկություն ստանալու իրավունքը, այսօր տարածել էր, թե, իբր, ՀՀ ՔԿ նախագահի որդին՝ Նարեկ Հովսեփյանը, շաբաթներառաջ այցելել է Լոս Անջելես և հետաքրքրվել ընտանիքով այնտեղ հաստատվելու հնարավորությամբ։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն «տեղեկությունը» որևէ աղերս չունի իրականության հետ և հետևանք է հիվանդագին երևակայության։Բավական է փաստենք, որ Նարեկ Հովհսեփյանը ԱՄՆ այցելել է 6 տարի առաջ՝ 2010 թվականին, ավելին՝ նա ամուսնացած չէ, ընտանիք չունի,հետևապես չի կարող «ընտանիքով» հաստատվել ԱՄՆ-ում։ Իսկ ուղևորությունների իրավունք ունի յուրաքանչյուր ոք։ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ունի երեք զավակ, ովքեր ապրել, ապրում և ապրելու են իրենց հայրենիքում, որևէ այլ երկրում«հաստատվելու» մտադրություն չունեն՝ ի տարբերություն նման ստահոդ լուրերի հրապարակմամբ շահագրգռված անձանց։ Կոչ ենք անում զերծ մնալ զրպարտչական տեղեկություններ տարածելուց, հարգել լրագրողի կոչումը, մասնագիտությունը և լրատվամիջոցըչվերածել մտացածին լուրերի, բամբասանքների տարածման հարթակի։ ՀՀ Քննչական կոմիտե