Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյաները ԼՂՀ-ում քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

Պաշտոնական
unnamed-3-10

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին,          ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին եւ ՀՀ Նախագահի խորհրդական, Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը շնորհավորել է Վիգեն Սարգսյանին ու Մովսես Հակոբյանին պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել մեծագույն հաջողություններ բանակի շարունակական զորացման, երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ