Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր կարգավորումներ` կենսաթոշակային ապահովության բնագավառում

Հասարակություն
3065

ՀՀ  կառավարության 20.10.2016թ. հերթական նիստում ընդունված որոշմանհամաձայն  «Պետական կենuաթոշակների մաuին» ՀայաuտանիՀանրապետության oրենքի կիրակումն ապահովող ՀՀ կառավարության որոշմանմեջ  կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն`մասնավորապես սահմանվել է.  

  1. Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին,անկախ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեովհաշվառված լինելու հանգամանքից, կերակրողին կորցնելու դեպքումկենսաթոշակ նշանակում և վճարում է Սոցիալական ապահովությանպետական ծառայության  կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանումը,որտեղ ներկայացվել են դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը Գործող կարգով  ռազմական ուսումնական հաստատությունում սովորողանձը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի նշանակման համարպետք է դիմի  անձամբ՝  իր հաշվառման վայրի տարածքային բաժին:
 
  1. Առաջին խմբի հաշմանդամին և ռազմական ուսումնականհաստատությունում սովորող անձին կենսաթոշակ նշանակելու գրավորդիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլանձ՝ լիազորագրի հիման վրա՝ ներկայացնելով նաև իր անձը հաստատողփաստաթուղթ Գործող կարգով առաջին խմբի հաշմանդամը և ռազմական ուսումնականհաստատությունում սովորող անձը կենսաթոշակ նշանակելու գրավորդիմումը պետք է ներկայացնեն անձամբ:
 
  1. Սահմանվել է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկածժամանակահատվածում քաղաքացիաիրավական պայմանագրերիշրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվողծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածնաշխատանքային ստաժում հաշվառելու կարգը:
 
  1. Աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տվյալներն,անհրաժեշտության դեպքում, պետական արխիվից ստանում էՍոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ հարցմանմիջոցով:
Գործող կարգով՝ քաղաքացին անձամբ պետք է պետական արխիվից ձեռք բերի արխիվային տվյալները և ներկայացնի տարածքային բաժին  
  1. Եթե կենսաթոշակի իրավունքն իրացնելու համար քաղաքացինպետք է ներկայացնի կենսաթոշակային ապահովության բնագավառումմիջպետական համաձայնագիր կնքած մասնակից պետությանհամապատասխան մարմնի տված փաստաթուղթ, որը, սակայն, դիմումինկից չի ներկայացրել, ապա այդ փաստաթուղթը ստանալու համարանհրաժեշտ հարցումը տվյալ պետության իրավասու մարմին կատարում էՍոցիալական ապահովության պետական ծառայությունը: Ընդ որում,հետադարձով կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջժամանակահատվածի համար՝ քաղաքացու դիմելու օրվանից:
Գործող կարգով  տեղեկանքը ձեռք բերելու համար  միջպետականհամաձայնագիր կնքած մասնակից պետության համապատասխան մարմին քաղաքացին դիմում է անձամբիսկ կենսաթոշակի իրավունքը իրացվումէ ոչ թե դիմելու օրըայլ՝ տեղեկանքը  տարածքային մարմիններկայացնելու օրվանից:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին