Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը կմրցի Բելառուսի հետ

Սպորտ
sport-futzal

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 25-ին եւ 26-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Բելառուսում՝ մրցելով այդ երկրի ազգային թիմի հետ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հանդիպումներին պատրաստվելու համար մեր ընտրանին հոկտեմբերի 17-22-ը մարզումներ կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը այդ նպատակով թիմ է հրավիրել 21 ֆուտբոլիստ՝ չորս դարպասապահ, 17՝ խաղացող: