Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանը ցանկություն է հայտնել ներկա գտնվել դատական նիստին

Հասարակություն
d1b8d724a62caf509fc4afa95d72b172

 «100-ամյակն առանց ռեժիմի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին պետք  է տանեն  Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Գործով դատական նիստը հետաձգվել էր մինչեւ 19,00-ն, սակայն մինչ այս պահը դեռ  չի մեկնարկել։ Պաշտպան Արա Զաքարյանը տեղեկացրեց, որ Ժիրայր Սեֆիլյանը ցանկություն է հայտնել անձամբ ներկա գտնվել իր գործով դատական նիստին։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան  հունիսի 20-ից կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի  խափանման միջոցը՝ կալանքը,  եւս երկու ամսով երկարացնելու համար։  Պաշտպան Արա Զաքարյան համոզված է՝ Ժիրայր Սէֆիլյանի կալանքը փորձում են անհիմն կերպով երկարացնել: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է  մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: