Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոկտեմբերի 15-ը գյուղական կնոջ օրն է. ինչպիսին է նա Հայաստանում (տեսանյութ)

Հասարակություն
gyux

Գյուղական կանայք կազմում են ամբողջ աշխարհի բնակչության քառորդ մասը։ Նրանց ուսերին է դրված աղքատության հաղթահարման հիմնական բեռը.  ամբողջ աշխարում աղքատ բնակչության 76 տոկոսը գյուղական բնակավայրերում է։ Հոկտեմբերի 15-ը ՄԱԿ-ը հռչակել է գյուղական կնոջ օր։ Այսօր աշխատանք փնտրողների շուրջ 35 տոկոսը գյուղաբնակներ են, նրանց կեսը՝ կանայք։   Զբաղվածության պետական Գործակալության այս տարվա սեպտեմբերի տվյալներով՝ գործազուրկի կարգավիճակ ունեցողների մեջ կանանց ամենաբարձր ցուցանիշը  Վայոց Ձորի մարզում է 70.5%, գրեթե նույնքան էլ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի մարզերում։ Երևանում՝ ավելի բարձր՝ 74.7%, ամենացածրը՝ Արագածոտնի մարզում է՝ այն կազմում է 55.6 %:       Կանայք զարգացող երկրներում կազմում են գյուղատնտեսական աշխատուժի մոտ 43%-ը։ Հայաստանում այդ թիվը, ըստ վիճակագրության ծառայության վերջին՝ 2014 թ. տվյալների՝ կազմում է 40,5 տոկոս։ 2016 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է գյուղաբնակ 2575 կին, այն դեպքում, երբ աշխատանք փնտրող կանանց թիվն անցնում է 10 հազարը։   Աշխատանքի միջազգային կազմակերպության վերլուծություններով  (Ժնև 2014), Հայաստանում տիպիկ գյուղաբնակ աշխատող կինը քառասուն անց է, ամուսնացած է, չունի բարձրագույն կրթություն, չգիտի անգլերեն և համակարգիչ, բայց գոնե գիտի ռուսերեն, ունի մեկ երեխա, իսկ նրա ընտանիքի ամսական եկամուտը չի գերազանցում 250 ԱՄՆ դոլարը: Թե որքանով է համապատասխանում այս վերլուծությունը իրականությանը, կարող եք ստուգել՝ հետևելով <Կիրակի> հաղորդաշարի վաղվա թողարկմանը, որը նվիրված է Հայաստանի գյուղական կանանց: Ստորև՝ Կապանի <Սոսի> ՀԸ տեսանյութը