Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

14 սթարթափ` Հայաստանի 7 քաղաքից (տեսանյութ)

Հասարակություն
ts

Այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվել է Armenia StartUp Cup ազգային առաջնության մարզային երկրորդ փուլը, որի ընթացքում մրցելու հնարավորություն է ստացել 14 սթարթափ` Հայաստանի 7 քաղաքից: Armenia StartUp Cup-ը նպատակ ունի իրազեկել Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար առկա ռեսուրսների մասին, Հայաստանում զարգացնել այդ ներուժը բարձրակարգ բիզնես խորհրդատվության միջոցով և ստեղծել նոր աշխատատեղեր: StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի գաղափարը ծնվել է Սիլիկոնյան հովտում 2012 թ.-ից: Հիշեցնենք, որ Armenia StartUp Cup ազգային առաջնության մարզային առաջին փուլը տեղի էր ունեցել սեպտեմբերի 25-ին Դիլիջանում: Այստեղ էր հավաքվել ավելի քան 42 ստարտափ Հայաստանի 11 քաղաքից և 30 փորձառու մենթոր տարբեր մարզերից: Մրցույթի սկզբում 20 նոր մենթոր ստացել են հավաստագրեր: Նրանց հնարավորություն էր տրվել իրենց փորձն ու գիտելիքը փոխանցել մարզաբնակ այլ սկսնակ ձեռներեցների` ի նպաստ կայուն տնտեսական զարգացման: «Ցայգ» ՀԸ տեսանյութը