Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանն ահազանգում է Լևոն Հայրապետյանի պահման պայմանների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
Levon-Hayrapetyan2

Արդեն երկու ամիս է՝ արցախցի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը գտնվում է Մորդովայի բանտում, որտեղ պահման պայմանները հեռու են բավարար լինելուց։ Չնայած առողջական վիճակը բավարար է, սակայն այնտեղ երկար մնալու պարագայում մի քանի հիվանդություն ունեցող Հայրապետյանը առողջական լուրջ խնդիրների առաջ կկանգնի։ Ռուսաստանցի գործընկերների առաջ հարցը բարձրացնելու համար փաստաբան Հայկազ Մակարյանը դիմում է իշխանություններին, նա նաև պնդում է՝ Լևոն Հայրապետյանը պետք է ազատ արձակվի։ «Դատարանում ապացուցված չէ հանգամանքը, որ նա հանցանք է գործել, և ցուցմունք տվողները չեն բավարարում ապացույցների հիմնարարությանը և սկզբունքայնությանը։ Չի կարող այդ մարդը հայտնվել բանտում, այն էլ այդպիսի սադիստական պայմաններում»։