Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աչաջուր համայնքում անսովոր քաշով երեխա է ծնվել

baby

Հոկտեմբերի 3-ին Իջևանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի առողջության կենտրոնում անսովոր քաշով երեխա է ծնվել։ Այդ մասին մեզ տեղեկացնում է Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը: Արական սեռի նորածին հսկան կշռում է 5կգ 230 գ, իսկ հասակը 57 սանտիմետր է: Փոքրիկը ծնվել է բնական ճանապարհով: Եվ նորածինը, և նրա մայրը՝ Ազատամուտ գյուղի բնակչուհի Ալվարդ Ղիասյանը, իրենց հիանալի են զգում: