Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիայից Հայաստան տարհանման խնդիր չի քննարկվում. ԱԳՆ խոսնակ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tigran-balayan

«Այս պահի դրությամբ Սիրիայից հայերի զանգվածային էվակուացիայի խնդիր Հայաստանի իշխանությունների կողմից չի քննարկվում»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը։ Խոսնակը տեղեկացնում է, որ եթե կան ընտանիքներ, որոնք ցանկանում են ինքնակամ, իրենց միջոցներով ժամանել Հայաստան, ապա պետությունը հնարավորին դյուրացրել է այդ գործընթացը, մասնավորապես քաղաքացիության շնորհման, մուտքի արտոնագրի տրամադրման, ինչպես նաև ինտեգրացիայի հետ կապված հարցերում։ Կարդացեք նաև  «Լաւ պիտի ըլլար, եթէ օդանաւերը սուրիահայերով վերադառնային». Տ. Արմաշ Սրբազան «Հալեպահայության համբերությունը հատել է. շատերս պատրաստ ենք հեռանալ»