Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առողջապահության նախարարը տվել է առաջին հանձնարարականները

Հասարակություն
cefb7b2cdc23ec4f1c44b93c61d7077c

 ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն իր  աշխատանքային առաջին երկու օրվա ընթացքում շրջայց է կատարել նախարարության ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատակիցների հետ, նրանց հետ զրուցել իրականացվող ծրագրերի ընթացքի մասին։

Նախարարը նաև ծանոթացել է ինչպես ընթացիկ աշխատանքներին, այնպես էլ`  հրատապ լուծում պահանջող, ուշադրության արժանի գործընթացներին, այդ թվում`  վիրավոր զինվորների և ազատամարտիկների հիվանդանոցային բուժման խնդիրներին։ Բոլոր այն ստորաբաժանումներին, որոնք նախկինում զբաղվել են այդ խնդրով, հանձնարարվել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել նրանց բուժման ընթացքը և իրավիճակի մասին պարբերաբար զեկուցել։ Նաև  հիվանդանոցներին հայտնվել է, որ նախարարի փոփոխությամբ վիրավոր զինվորների բուժման գործում որևէ փոփոխություն չպետք է լինի։ Խնդիրներ, հարցեր առաջանալու դեպքում հորդորում ենք դիմել առողջապահության նախարարություն։ Լևոն Ալթունյանը նաև հայտարարել է, որ կապահովի նախորդ նախարարի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները։ Առողջապահության նախարարություն